211652_close_icon
views-count646 դիտում article-date 19:38 26-08-2024

Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ

Արցախի թեմը հայտարարություն է տարածել․
 
«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:

Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 19:00: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները»։ 

Նմանատիպ նյութեր