211652_close_icon
views-count814 դիտում article-date 22:35 27-08-2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Բերեզովսկիին խրախուսել են ԿԳՄՍ շնորհակալագրով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 
 
Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել է ծննդյան 50-ամյակը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դարպասապահին հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին նվիրած տարիների, գործադրած ջանքերի և նվիրումի համար:
 
«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկն ու Ձեր հուսալի խաղով բազմիցս նպաստել եք մեր հաղթանակների կայացմանը: Ֆուտբոլասերների կողմից արժանիորեն վայելել եք մեծ սեր ու այդպես կլինի միշտ»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ դիմելով Ռոման Բերեզովսկուն:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել՝ միշտ հպարտությամբ է կրել Ազգային թիմի մարզաշապիկն ու պաշտպանել մեր երկրի պատիվը, այժմ էլ հայկական ֆուտբոլին իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է որպես Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ:
 

Նմանատիպ նյութեր