211652_close_icon
views-count778 դիտում article-date 13:52 28-08-2024

Մոսկվան պատրաստ է շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում. Պուտինը՝ Ալիևին

Պուտինը և Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ:

Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում, հաղորդել է Կրեմլը։

Կողմերը քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր