211652_close_icon
views-count2153 դիտում article-date 19:29 03-10-2022

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները․ Զախարովա

Մոսկվան Երևանի և Բաքվի իշխանություններին կոչ է անում անհապաղ կատարել տեսանյութերի համապարփակ եւ խորը վերլուծություն, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում գերի ընկած հայ զինվորներին։ Գրում է ria.ru-ն։

«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար։ Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Նմանատիպ նյութեր