844 դիտում
15:26 28-08-2024
Պաշտոնական ծանուցում չենք ստացել. ՍԱՏՄ-ն` ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին. Tert.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ ծանուցում չի ստացել։ Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
«Մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել։ Երբ կստանանք, ըստ այդմ կարձագանքենք, որ հասկանանք՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչ խմբաքանակների և այլն», - ասաց Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Mash թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ խոսքը տեբուկոնազոլ թունաքիմիկատի մասին է, որը քայքայում է ներզատական համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։
Նշվում է, որ հատապտուղները նախատեսված էին ՌԴ մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում վաճառքի համար։
Աղբյուրի տվյալներով՝ թունաքիմիկատները հայտնաբերվել են ելակի չորս տոննա խմբաքանակում, որը մասնագետները ստուգման են ուղարկել օգոստոսի 21-ին։ Հատապտուղներում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ թունաքիմիկատների քանակությունը, որոնցից առաջինն ազդում է վերարտադրողական համակարգի վրա, երկրորդը՝ ներզատական համակարգը։ Ստուգման արդյունքում՝ ելակի խմբաքանակում հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Այս տարրի ցուցանիշը չի նորմավորվում, բայց դրա առկայությունն արտադրանքում արդեն իսկ համարվում է ոչ անվտանգ։

Նմանատիպ նյութեր
952 դիտում
13:34 25-02-2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել․ Ալեքսանդր Լուկաշենկո
1118 դիտում
18:43 02-12-2022
Թունաքիմիկատների ներմուծման պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ
Այս բաժնից
1225 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1048 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
862 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել