211652_close_icon
views-count790 դիտում article-date 21:07 29-08-2024

Կապանում վերաբացվել է «Սյունիք» կինոթատրոնը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, տևական ընդմիջումից հետո «Սյունիք» կինոթատրոնը նոր մոտեցմամբ և հստակ քաղաքականությամբ իր դռները բացեց կապանցի ֆիլմասեր հասարակության առջև: Այսօր՝ օգոստոսի 29-ին, պաշտոնական արարողությամբ տեղի ունեցավ կինոթատրոնի վերաբացումը, որն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է «Կապան» բարեգործական հիմնադրամի կազմում։ Հայտնում են Կապանի համայնքապետարանից։ 
 
Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին երկար սպասված իրադարձության կապակցությամբ և հակիրճ ներկայացրել կինոթատրոնի վերաբացման պատմությունը, որտեղ մեծ ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել կինոթատրոնը վերագործարկելու գործում։
 
Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:
 
Կինոթատրոնը կշարունակի մնալ համայնքի՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու սիրելի վայրերից, որտեղ, մի շարք հայտնի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կլինեն պրեմիերաներ, կցուցադրվեն և՛ հայկական, և՛ արտասահմանյան կինոարտադրության ֆիլմեր։

Նմանատիպ նյութեր