211652_close_icon
views-count913 դիտում article-date 15:53 01-09-2024

Կոստանյանը Նորվեգիայի պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացը

Օգոստոսի 31-ին Պրահայում ընթացող GLOBSEC համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-նորվեգական քաղաքական երկխոսությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը և այդ նպատակով հստակ ծրագրերի իրականացմանը։

Վահան Կոստանյանը Էյվին Վադ Պետերսոնին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին։

Նմանատիպ նյութեր