211652_close_icon
views-count38334 դիտում article-date 14:19 02-09-2024

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Գիտելիքի օրվա առթիվ, պարեկների ծառայությունը ստուգելու նպատակով, անակնկալ այցելել է դպրոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը դեռ առավոտյան ՊԾ Երևան քաղաքի գնդի անձնակազմին փոխանցել էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությունները այն մասին, որ պարեկները պետք է անցնեն ուժեղացված ծառայության, որպեսզի դպրոց հաճախող ծնողներն ու նրանց երեխաները զգան, որ պարեկային ծառայությունը քաղաքացու թիկունքին է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խուդինյանը հայտնել էր նաև, որ պարեկների աշխատանքը ստուգելու նպատակով անակնկալ այցելելու է դպրոցներ։

Այսօր արդեն Ա. Խուդինյանը, խոստմանը հավատարիմ, մի քանի դպրոցներ է այցելել, այդ թվում Պուշկինի անվան, Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 և Խաչատուր Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոցներ։

Տեղում ծառայությունը ստուգելուց բացի ՊԾ պետը զրույցներ է ունեցել երեխաների, նրանց ծնողների, դպրոցների ուսուցչական կոլեկտիվի անդամների հետ։ Ծնողներին նա հորդորում էր, որպեսզի նրանք նույնպես պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որի մեջ է մտնում, որ պետք է նրանք երեխաների ձեռքերից բռնած հետիոտնի համար չնախատեսված վայրերով չանցնեն, դպրոց գալուց էլ ավտոմեքենաները չկայանեն ոչ թույլատրելի հատվածում, ինչն առաջին հերթին բխում է իրենց անվտանգության շահերից։

Ա. Խուդինյանի անակնկալ ստուգումները ուսումնական հաստատություններում շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը անցել են ուժեղացված ծառայության։

Այսօր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարեկներին տեղեկացրեց Վ. Ղազարյանի և Ա. Հովհաննիսյանի խիստ հանձնարարականների մասին, այն էր, որ պարեկային ծառայությունն անցնում է էլ ավելի ուժեղացված ծառայության և պարեկները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ուսումնական տարին սկսվի «անվտանգ երթևեկություն» կարգախոսով։

ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը Ա. Խուդինյանին տեղեկացրեց, որ Երևան քաղաքի գնդի 2-րդ և 3-րդ գումարտակները պատրաստ են ուժեղացված ծառայության։

Ապա Ա. Խուդինյանը պարեկներին տվեց հանձնարարականներ՝ ասելով. «Բոլոր դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ պարեկները պետք է խստագույնս հետևեն, որպեսզի ոչ մի օրինախախտում, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների, տեղի չունենա, լինեն հանդուրժող, սակայն եթե կլինեն վարորդներ, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և կլինեն հետիոտներ, ովքեր կանցնեն հետիոտնի համար չնախատեսված վայրերով, ապա նրանց նկատմամբ պարտադիր պետք է կազմվի վարչական ակտ։ Դպրոցների և բուհական հաստատությունների մոտ արգելել ավտոմեքենաների կայանումները, այդ թվում՝ անկախ ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի դիրքից, կլինեն գործադիր և օրենսդիր մարմնի պաշտոնյաներ, կլինեն օլիգարխ կամ հանրությանը հայտնի մարդիկ, եթե կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, առանց հապաղելու նրանք պետք է զգան, որ պարեկների հսկողության տակ են ու այդ անձինք պետք է ենթարկվել վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»։

Ա. Խուդինյանը տեղեկացրեց որ պարեկների ծառայությունն անակնկալ ստուգելու են ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, իսկ մարզերում պարեկների աշխատանքը՝ կապված ուսումնական տարվա հետ, ղեկավարելու է ՀՀ ՆԳՆ ՊԾ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր