211652_close_icon
views-count1078 դիտում article-date 22:12 02-09-2024

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

Ապրելու երկիր կուսակցության թիմով այսօր այցելեցինք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հանդիպում ունեցանք նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
 
«Արցախցիների՝ իրենց հողում ապրելու անբեկանելի իրավունքը պետք է մնա հայկական օրակարգում, միևնույն ժամանակ շատ կարևոր է օր առաջ լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։
 
Կուսակցությունը ստեղծման օրվանից կանգնած է Արցախի և արցախցիների կողքին և շարունակում է իր առաքելությունը»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր