67049 դիտում
22:21 02-09-2024
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին․ բախվել են «Opel Zafira»-ն ու «Opel Astra»-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի և խմբի պետ Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ։
Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս բերելու համար։
Ժամանել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և փրկարարները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ, մինչ հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականն ու այս պահին էլ տեղում իրականացնում են հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայրից ոչ թե հիվանդանոց է մեկնել, այլ տուն, որտեղ էլ նրա ինքնազգացողությունը վատացել է ու պարեկները ահազանգել են շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը դեպքի վայրից՝ վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի ուղեկցությամբ մեկնեց այդ վիրավորի բնակության վայր, որտեղից տեղեկացան, որ նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Մինչ Երևանի պարեկների ժամանումը՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանը, պարեկ Լևոն Ալավերդյանն ու կրտսեր պարեկ Խորեն Զեյնալյանը։ Վերջիններս տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել են Երևանի գնդի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+