23958 դիտում
10:05 03-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմացից ոստիկանություն տեղափոխված՝ ոչ սթափ վիճակում գտնվող 3 երիտասարդներից մեկը ոստիկանությունում նույնպես հնչեցրել է հայհոյանքներ և կոտրել դռան ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ՝ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմաց, գտնվում են մի խումբ անձինք, որոնց ձեռքին կան դանակներ, հայհոյում են անցորդներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ժամը 02։15-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 23-ամյա Գարեգին Ե․-ին, 34-ամյա Դավիթ Բ․-ին և 21-ամյա Դավիթ Մ․-ին, ովքեր, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հասցեի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ անցորդների և ոստիկանության ծառայողների հասցեին:
Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված Դավիթ Մ․-ն այնտեղ նույնպես իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, շարունակել է հնչեցնել հայհոյանքներ և ձեռքով հարվածել է աշխատասենյակի դռան ապակուն, որի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը և կոտրվել է աշխատասենյակի դռան ապակին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում Դավիթ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կտրոց (ռեզակ):
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։