211652_close_icon
views-count215440 դիտում article-date 10:36 19-10-2023

Արտակարգ դեպք Երևանում. 39-ամյա տղամարդը Մալաթիայի գյուղմթերքի շուկայի տարածքում կոտրել է անհատ ձեռներեցի կրպակի դռան ապակին. պարեկները ստիպված ձեռնաշղթայել են նրան ու տեղափոխել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և պարեկներ Արմեն Մուրադյանի ու Արթուր Հակոբյանի գլխավորությամբ Վանթյան փողոցի թիվ 61 Ա հասցեում գործող՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ իրարից օգնություն են խնդրում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են նշված վայր և նկատում, որ մի տղամարդ անկանոն հայհոյանքներ է հնչեցնում քաղաքացիների հասցեին:

Այդ ժամանակ ՊԾ Երևան քաղաքի գնդից հայտնում են Գ. Առաքելյանին, որ նշված վայրում մի տղամարդ քարով կոտրել է կրպակներից մեկի դռան ապակին և մարմնական վնասվածք պատճառել ինչ-որ մեկի:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել տուժած կին անհատ ձեռներեցին:

Պարեկները տեղում պարզում են այդ տղամարդու ինքնությունը և նրան հորդորում են, որ դադարեցնի հակաօրինական գործողությունները, սակայն ոչ միայն հրաժարվում, այլ շարունակում է հայհոյանքներ հնչեցնել, ապա կոտրում է կրպակի դռան ապակին՝ նյութական վնաս պատճառելով անհատ ձեռներեց Լ. Մ.-ին:

Պարեկները ստիպված այդ տղամարդու նկատմամբ ուժ են կիրառում, ձեռնաշղթայում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում և այն փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Կ. Ղ.-ն է:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյան
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր