30519 դիտում
14:39 04-09-2024
Ավտովթար՝ Երևանում․ «Ford»-ը բախվել է արագաչափ սարքի հենասյանը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 շենքի հարևանությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի հենասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանն ու Մուշեղ Խաչատրյանը սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
172720 դիտում
12:23 19-05-2020
44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վրեժը լուծել արագաչափ սարքի վրա