211652_close_icon
views-count1045 դիտում article-date 18:22 04-09-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին:

Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որի առաջնային ուղղություններն են տվյալագիտությունը, էքսպերիմենտալ ինժեներիան, ինովացիաների կառավարումը։

Այցի ավարտին Հանրապետության նախագահին ներկայացվել է «Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումներ» խորագիրը կրող ծրագիրը, որի իրականացման արդյունքում համալսարանի էներգետիկ կարիքների ամբողջական ծավալը սպասարկվելու է արևային էներգիայի միջոցով:

Նմանատիպ նյութեր