211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:56 04-09-2024

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին

Առաջիկա օրերին հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Գորիի մրցաշարին կմասնակցի 13 մարզիկ։ Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն է հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։

Գրոզնիի մրցաշարին ներկայացված կլինենք 8 բռնցքամարտիկով։

Նմանատիպ նյութեր