1240 դիտում
11:52 28-08-2014
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մախաչկալայում և Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարերին
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մախաչկալայում և Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեր ընտրանու 14 բռնցքամարտիկներ այս օրերին անցկացնում են վերջին նախապատրաստական հավաքը: Սեպտեմբերի 6-ից 14-ը Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարում մեր երկիրը կներկայացնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 91 կգ քաշային Արամ Իքլիմյանը:
Լեհաստանում՝սեպտեմբերի 14-ից 21-ը, ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
850 դիտում
20:56 04-09-2024
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին
1894 դիտում
15:22 09-07-2016
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում սկսեց նախապատրաստվել օլիմպիական խաղերին. ֆոտոշարք, տեսանյութ
Այս բաժնից
3184 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը