211652_close_icon
views-count610 դիտում article-date 12:31 05-09-2024

Իրանում հայտարարել են, որ կոշտ պատասխան կտան Իսրայելին անորոշ ժամանակում

Իրանը կոշտ պատասխան կտա թշնամիներին՝ Թեհրանում որպես հյուր գտնվող ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար, սակայն դրա ժամանակը դեռ հստակ չէ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։

«Իրանը կոշտ պատասխան կտա թշնամուն Իրանի հյուր Իսմայիլ Հանիյեի նահատակության համար, սակայն արձագանքի ժամանակը դեռ հստակ չէ, իսկ սիոնիստական ռեժիմի երազանքը, որ Իրանը չի պատասխանի այդ հանցագործության համար, երբեք չի իրականանա», - նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։

Աբդոլահին նաև քննադատել է Արևմտյան երկրներին Իսրայելի «հանցագործությունների հանդեպ անտարբեր մնալու համար»։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել է հուլիսի 31-ին, այն բանից հետո, երբ Թեհրանում մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրում է Իսրայելին, որը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր մասնակցությունը դրան։

Նմանատիպ նյութեր