211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:26 07-09-2024

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել։

Հռչակագրում շեշտվում է. «Մենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարներս, հավաքվել ենք Լիտվայի Վիլնյուս քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ լուծելու արդարադատության և հաշվետվողականության խնդիրները, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»:

Հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց: 

Նմանատիպ նյութեր