211652_close_icon

Շվեդիան միացել է Ուկրաինային աջակցության G7-ի ամփոփիչ հռչակագրին

views-count991 դիտում article-date 16:00 13-07-2023
Շվեդիան Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրների հետ միացել է Ուկրաինայի աջակցության G7-ի ամփոփիչ հռչակագրին։

«Շվեդիան աջակցում է հռչակագրին եւ միանում է դրան հյուսիսային մյուս երկրների հետ միասին»,- նշվել է հայտարարությունում, որը հրապարակվել է կառավարության գրասենյակի կայքում։

G7-ի երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի վերջին օրը հրապարակել են հռչակագիր հաջակցություն Ուկրաինայի, որը նախատեսում է երկկողմ համաձայնագրերի կնքում, ինչպես նաեւ նոր պլաններ Ռուսաստանի հետ նոր հակամարտության դեպքում։ Թե որքան ժամանակ կպահանջվի այդ շրջանակային պայմանավորվածությունների կատարման համար՝ փաստաթղթում չի նշվում։ Կիեւում հույս ունեն, որ «անվտանգության երաշխիքները» կգործեն մինչեւ 2024թ. Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովը։

Նմանատիպ նյութեր