211652_close_icon
views-count877 դիտում article-date 11:14 08-09-2024

Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է համերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025թթ. թատերաշրջանի բացումը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարության ենթակայությամբ գործող 21 և մարզային 6 թատերահամերգային կազմակերպություններ սեպտեմբերի 10-16-ը մշակութասեր հանրությանը կներկայացնեն առաջիկա թատերաշրջանում իրենց խաղացանկերն ու համերգային ծրագրերը։

Կազմակերպություններն առաջին անգամ հանդես կգան բացառիկ նախաձեռնությամբ՝ 2024-2025թթ. թատերաշրջանի բացման շաբաթվա ընթացքում վաճառքում ունենալով 1000 դրամ արժողությամբ շուրջ 5000 տոմս :

Թատերաշրջանի բացումը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որոշ թատերահամերգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց պրեմիերաներն ու համերգային նոր ծրագրերը:

 

Նմանատիպ նյութեր