211652_close_icon
views-count1300 դիտում article-date 22:55 09-09-2024

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ․ Մեսրոպ Առաքելյան

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Իշխանությունները մեծ ոգևորությամբ տեղեկացնում են Ադրբեջանին տրվելիք հերթական զիջման՝ Մեղրիով անցնող ճանապարհին մասնավոր ընկերությանը վերահսկողական կամ որևէ այլ ֆունկցիա տալու մասին։
 
Առանց խորանալու դետալների մեջ՝ երկու պարզ հարց է առաջանում․
 
Ի՞նչ է ստանում սրա դիմաց Հայաստանը։ Ադրբեջանի կողմից չկա որևէ ծպտում Հայաստանի համար որևէ ճանապարհի բացման մասին։ Սրա մասին չեն խոսում նաև Հայաստանում։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։
 
Ի՞նչ է լինում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ։ Արդյո՞ք սա ենթադրում է այդ կետի կատարում։ Իհարկե՝ ոչ։ Արդյունքում Հայաստանի կատարում է հերթական զիջումը՝ շարունակելով ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորություն։

Ադրբեջանի բոլոր պահանջները այս իշխանությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ։
Հերթով, շարքով, կարգով»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր