211652_close_icon
views-count727 դիտում article-date 10:05 10-09-2024

Ազդարարվել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Հայաստանում երկկողմ և ընդլայնված ձևաչափով հանդիպումներ է ունեցել Կառավարությունում, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր։

Ներկա են եղել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Հենասյունային ուղղությունները, որոնք վիզաների ազատականացման հենք են ծառայում, ընդգրկված են նաև ՆԳ նախարարության լիազորությունների շրջանակներում։ Մեկնարկին նպաստում են հենց ՆԳ նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները՝ ոստիկանության, միգրացիայի կառավարման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։

Կարևոր և առանցքային բաղադրիչ է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրումը, որի հիմքում համապատասխան պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրն է։

Նմանատիպ նյութեր