211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:41 11-09-2024

Ավետիք Չալաբյանի գործով վճիռը մասնակի բեկանվեց, գործն ուղարկվեց առաջին ատյան՝ նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Նիկողոսյանի, մասնակիորեն բեկանեց Ա. Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:

Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր