211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:24 11-09-2024

Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է Հարվարդի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Մատենադարանի գիտական գործունեության և Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
 
Անդրադարձ է կատարվել համալսարանի` հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին:
 
Տնօրեն Ա. Խզմալյանը հրավիրել է համագործակցել նաև Մատենադարանի MEMAS միջազգային պարբերականի, առհասարակ` գիտական հրատարակությունների շրջանակում:

Նմանատիպ նյութեր