211652_close_icon
views-count823 դիտում article-date 17:39 12-09-2024

ՊԵԿ-ը կանխել է Շարժայից մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը. Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր առմամբ 109 տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով թվով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։

ՊԵԿ-ից ՆԵՈՍ.ամ-in հայտնում են, որ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն ՀՀ դրամը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ․Բ․-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն։

Նմանատիպ նյութեր