62046 դիտում
18:55 12-09-2024
Դանակահարություններ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրիի և ոստիկանության Մաշտոցի բաժինների օպերատիվ խմբերը՝ Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների, բաժնի պետ Կարեն Բունյաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 11-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին` պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին՝ «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գերասիմ Բ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+