29889 դիտում
16:58 19-07-2016
Պարզվել է Երևան-Աշտարակ ճանապարհին, «Ուռենի» ռեստորանային համալիրի դիմաց խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և 5 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 17-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի դիմաց միմյանց բախված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Skoda-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Նվեր Պապոյանը, ով աշխատում է «Վանաձոր» տաքսի ծառայությունում, իսկ Газель մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Շիրազնիկին:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Skoda-ի վարորդ Ն. Պապոյանը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Արեն Ղահրամյանը, 31-ամյա Քրիստինե Գալստյանը, 26-ամյա Գևորգ Ղամբարյանը և 26-ամյա Մարի Զաքարյանը:
Ն. Պապոյանն ու Գ. Ղամբարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Ղահրամյանը, Ք. Գալստյանը և Մ. Զաքարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/17/90653/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում 55-ամյա Մհեր Ստեփանյանը իր վարած Skoda մակնիշի 918 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, որից հետո հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում:
Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, Վահագնի թաղամասի անվտանգության ծառայողները, իսկ հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից 2-ին դուրս էին բերել փրկարարները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ քննիչ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև էլեկտրասյանը բախվելը Skoda-ն բախվել էր նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենային:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+