211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:16 12-09-2024

Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեին

Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ համագործակցությանը միտված հանդիպումները:

Նմանատիպ նյութեր