211652_close_icon
views-count676 դիտում article-date 22:27 12-09-2024

Կոստանյանը շնորհավորել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Կոստանյանը շնորհավորել է Ռավանչիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ․

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ X-ի իր էջում։ 

Նմանատիպ նյութեր