211652_close_icon
views-count667 դիտում article-date 14:11 13-09-2024

Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը:

«Մեր երկրների միջև շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակում կորեացի գործընկերների հետ մտքեր են փոխանակվել երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ»,- ասված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում հանդիպումներն անցել են «բացառապես վստահելի և բարեկամական մթնոլորտում», և դրանք կօգնեն իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հունիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ընթացքում:

Նմանատիպ նյութեր