211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:14 17-09-2024

Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին:

Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ:

Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր