Հունաստանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել է Ագիա Թեոդորիի նավթավերամշակման գործարանի տարածքում՝ Ատտիկայից Կորինթիա տանող ճանապարհին բռնկված հրդեհի մասին, որը մարելու համար ինքնաթիռներ են բերվել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն։
«Ագիա Թեոդորիի նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել են ցամաքային և օդային ուժեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ծուխը երևացել է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Տեղի բնակիչներին հորդորել են լքել վթարային տարածքը։ Հրդեհը մարման աշխատանքներում ընդգրկվել են 30 հրշեջ-փրկարարներ՝ ինը ավտոմեքենայով և երեք ուղղաթիռով։