211652_close_icon
views-count769 դիտում article-date 11:15 21-09-2024

Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում. Արմեն Սարգսյան

Այսօր  Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։ Այս մասին իր ուղերձում գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության: Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:

Պետականությունը կենսունակ  է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ գիտակցելով և ապագայի տեսլական ունենալով...»։

Նմանատիպ նյութեր