211652_close_icon
views-count979 դիտում article-date 17:31 22-09-2024

Գազան հայտարարել է առաջիկայում բոլոր բուժհաստատությունների էլեկտրական գեներատորների անջատման մասին

Գազայի առողջապահության գերատեսչությունը նախազգուշացրել է բուժհաստատություններում էլեկտրական գեներատորների աշխատանքի դադարեցման վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ նշելով, որ Գազայի հատվածի դեմ Իսրայելի շարունակվող հարձակման, բոլոր անցակետերի փակման և առողջապահական ոլորտի վրա շարունակվող հարվածների հետևանքով բոլոր առողջապահական հաստատություններում էլեկտրական գեներատորների աշխատանքը կդադարեցվի (10 օրվա ընթացքում)՝ յուղերի, զտիչների և պահեստամասերի պակասի պատճառով:

Նշվում է, որ գեներատորների անջատվելը մեծ վտանգ է ներկայացնում հիվանդների կյանքի համար, հատկապես այնպիսի բաժանմունքներում, ինչպիսիք են վիրահատարանը, վերակենդանացման բաժանմունքը:

«Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ միջազգային և հումանիտար գործակալություններին արագ և շտապ միջամտել և էլեկտրաէներգիայի գեներատորների համար տրամադրել անհրաժեշտ յուղեր, զտիչներ և պահեստամասեր»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր