211652_close_icon
views-count4290 դիտում article-date 23:41 28-08-2017

Իսպանիայում Կատալոնիայի անջատման օրինագիծ են ներկայացրել

Կատալոնիայի 2 կուսակցությունները՝ «Միասին՝ հանուն» և «Հանուն ժողովրդական միասնության» ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կապահովի գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից մինչև Իսպանիայի արդեն անկախ տարածաշրջանի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակաշրջանում: Եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն նրա անկախության օգտին, կգործարկվի 6-ամսյա անցումային շրջան, որի ընթացքում կսկսվի Կատալոնիայի գլխավոր գործադիր մարմնի նոր ընտրությունների նախապատրաստումը: Այն բանից հետո, երբ կավարտվի առաջին 6-ամսյա ժամանակաշրջանը, կսկսվի նոր վեցամսյա փուլ, որի ընթացքում կարձակվի տեղի խորհրդարանը և առաջին ընտրությունները անցկացվեն անկախ տարածաշրջանում: Օրինագծում նաև նշված է, որ անկախ Կատալոնիան կմնա Եվրամիության անդամ: Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր