1219 դիտում
11:08 23-09-2024
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը ֆեսյբուքի իր էջում գրառում է կատարել.
«Ձեզ եմ ներկայացնում վերջերս իմ դիմատետրի էջում հրապարակած հոդվածաշարի ամբողջական տարբերակը։
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը ստորագրելուց հետո օրվա իշխանություններն՝ ամեն ճիգ գործադրելով, փորձում էին ժողովրդին համոզել, որ այդ թղթի ստորագրումով կավարտվի ազգակործան ողբերգությունների ընթացքը։
Այդ գիշեր փողոցը եռում էր. համաժողովրդական ընդվզումից սարսափած, ստորագրության հեղինակը թաքնվել էր բունկերում…
Բայց այսօր շատերը կցանկանային տերը լինեին թեկուզ այն քարտեզի, ինչն արձանագրվում էր այդ պայմանագրով։
Պատճա՞ռը… Որովհետեւ թույլ տվեցինք, որ այդ խայտառակ ստորագրության հեղինակը մնա իշխանության եւ իր հետ մասին՝ շարունակի նաեւ Հայաստանը ծնկած պահել թշնամու առաջ։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, հետհայաց, այդ նույն զգացումը կունենա մեր հասարակությունը, երբ արդեն կորցրած կլինենք Սյունիքի զգալի մասը, Տիգրանաշենը, Սեւանա լճի՝ թշնամու հետ սահմանակից հատվածը, այլ տարածքներ…
Պատճառը նույնն է՝ Հայաստանը շարունակում է ղեկավարել նա, ում իշխանատենչ եւ տգետ քաղաքականության արդյունքում այսօր ունենք գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան, որտեղ ամենաապահով դպրոցը, պարզվում է, Կիրանցում է…
Եւ գիտեք ինչո՞ւ… Որովհետեւ, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում, այնպես էլ այսօր՝ չունեցանք հավաքական պատասխանատվության գիտակցում, համարձակություն, անհրաժեշտ քաղաքական ու տղամարդկային որակ՝ խոստովանելու, թե որոնք էին եւ են մեր շարունակական պարտությունների պատճառները։ Ինչպես Նժդեհն էր ասում՝ չսովորեցինք պատժել մեր ներսի դավաճանին, թշնամուն…
Տարբեր ժամանակահատվածներում մեր պարտությունների համար մեղադրեցինք պարսիկին, թուրքին, ռուսին, ամերիկաներին ու եվրոպաներին, բայց ոչ երբեք բուն մեղավորին՝ ՄԵԶ… Այսօր էլ, քաղաքական իմպոտենտին հատուկ անկարողությամբ, շարունակում ենք մեղավորներին փնտրել մեզանից դուրս։
Այս հոդվածաշարում կփորձեմ համառոտ անդրադառնալ արցախյան ազատամարտում եւ ներքաղաքական զարգացումներում թույլ տրված որոշ սխալների ու բացթողումների, որոնց շաղախով կառուցված հրեշածին ծննդատունը լույս աշխարհ բերեց ազգակործան պատուհասի, ում քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր հայտնվել է «ապագա կա»-ի կործանարար ճիրաններում։
* * * * *
1994թ., ՄԱՅԻՍԻ 12: ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, նաեւ սփյուռքահայ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ ձեւավորված ֆիդայական- կամավորական շարժումը կարճ ժամանակ անց վերաճեց Հայոց բանակի։ Այն դարձավ մեր հպարտության, ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ նվիրվածության, պատերազմի դաշտում թշնամուն դասեր տվող եւ մեր բարեկամների մոտ ակնածանք եւ հարգանք վայելող տարածաշրջանային լուրջ ռազմական միավոր։
Գեներալ Ա.Լեբեդը բարձր էր գնահատում Հայոց բանակի պատրաստվածությունն ու մարտունակությունը, Շուշիի ազատագրման օպերացիան։ Որպես այդ ոլորտի գիտակ, այն գնահատում էր որպես ռազմական արվեստի բացառիկ նմուշներից մեկը։ Այդ օրերի ականատեսի եւ գործընթացների մասնակցի իրավունքով կարող եմ երկար խոսել այդ շրջանում մեր բանակի հերոսական հետագծի մասին։ Բայց…
Բայց 1994թ. մայիսիսի 12-ին հանկարծ լույս աշխարհ եկավ եռակողմ ստորագրությամբ Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, ինչն, իմ կարծիքով, ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Եթե դիտել եք այդ բանակցությունների տեսագրությունը, կարծում եմ նկատած կլինեք, որ Հայաստանի եւ Արցախի պատվիրակությունները շատ ավելի ներկայացուցչական էին եւ բանակցային սեղանի շուրջ բավականին ինքնավստահ՝ ի տարբերություն ադրբեջական պատվիրակության։ Ռուսական կողմը ներկայացնում էր ՌԴ ՊՆ նախարար Պավել Գրաչովի գլխավորած պատվիրակությունը։ Բայց հետո պարզվեց, որ այդ հանդիպմանը վախորածի տպավորություն թողած ադրբեջանական կողմը շատ ավելի գրագետ ու դիվանագիտորեն պրոֆեսիոնալ գտնվեց, քան մյուս պատվիրակությունները։
Նախ՝ նրանք կարողացան հասնել հրադադարի ռեժիմի հաստատման՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։ Եվ հետո՝ Ադրբեջանական կողմը հրաժարվեց ստորագրել նախապես իր համաձայնությունը տված մյուս փաստաթուղթի տակ, որով նախատեսվում էր, որ հրադադարի հաստատման հետ միաժամանակ բուֆերային գոտում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր։ Եւ, ինչպես պարզվեց հետագայում, ոչ միայն հայկական պատվիրակության որոշ ներկայացուցիչներ, նաեւ Պավել Գրաչովն այդ պահին հարց են բարձրացրել, որ նախնական պայմանավորվածությունն ադրբեջանական կողմի խախտելու պատճառով պետք է հրաժարվել նաեւ հրադադար հաստատելու արձանագրությունից։ Բայց, Լ. Տեր-Պետրոսյանի հետ Վազգեն Սարգսյանի հեռախոսազրույցից հետո, որոշվել է ստորագրել փաստաթուղթը։
Հետագայում մեր հանդիպումների ընթացքում Պ.Գրաչովն իր անթաքույց զարմանք էր արտահայտում մեր իսկ կողմից այդ փաստաթղթը ստորագրելու առիթով։ Ակնհայտ էր Բանակի գեներալի զարմանքի պատճառը՝ պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակն արդեն ապացուցել էր, որ ինքը շատ ավելի հզոր եւ կազմակերպված է, քան հակառակորդինը։ Իսկ այդ փաստը հնարավորություն էր ընձեռում հանդես գալ պայմաններ թելադրողի դիրքերից եւ շարունակել զարգացնել ռազմական հաջողությունները, ինչը կստիպեր Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ Ի վերջո՝ դա էր արցախյան շարժման եւ ազատամարտի բուն նպատակը։ Համեմատության համար տեղին է նշել, որ թշնամին, որպես 44-օրյա պատերազմում հաղթող կողմ, մեզ հետ այսօր վարվում է եւ դեռ կշարունակի վարվել այդպես՝ քանի դեռ չի հասել իր նպատակների լիակատար իրականացմանը։ Ճիշտ այդպիսին պիտի լիներ մեր դիրքորոշումը, մինչդեռ հայկակական կողմը նախընտրեց ստորագրել հրադադարի արձանագրություն…
Որքան այդ արձանագրության հետ կապված նոր փաստեր են ի հայտ գալիս, այնքան ավելի ես զայրանում ու զարմանում, թե ինչպես կարելի էր ստորագրել փաստաթուղթ, ինչը գործնականում բխում էր թշնամու շահերից։ Այդ արձանագրությունն, ըստ էության, նշանակում էր ժամանակ եւ հնարավորություն ընձեռել թշնամուն՝ օգտագործելու իր հարուստ ռեսուրսները (ընդերք, աշխարհագրական դիրք, բնական դաշնակիցներ՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվացում), ինչը պայմաններ էր ստեղծում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախն ու Հայաստանը զավթելու եւ, վերջապես, իրականացնելու համաթուրանական հայտնի ծրագիր։
Այսօր հենց դա՛ է տեղի ունենում։
Գարեգին Նժդեհը նման դեպքերի համար է ասել՝ «Իրավունքն ուժի հասկացողություն է»։
Հետագայում նաեւ պարզվեց, որ հրադադարի հաստատման հետ կապված՝ գոյություն է ունեցել նաեւ դավադիր եւ ոչ հրապարակային մի ծրագիր, որի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փեթրոլյում հայտնի նավթագազային ընկերությունը։ Որպես ասվածի ապացույց՝ հրադադարի հաստատումից անմիջապես հետո, նույն թվականի տարեվերջին, կնքվեց Բաքու-Բրիթիշ Փեթրոլյում հայտնի համաձայնագիրը, ինչն անվանվեց «Դարի պայմանագիր»՝ դառնալով Ադրբեջանի պետական բյուջեն սնուցող եւ թշնամու ռազմանականացումն ապահովող գլխավոր զարկերակը։
Հայտնի փաստ է, որ բրիտանական կողմը նաեւ միջազգային հարթակներում է հակամարտության ողջ ընթացքում անթաքույց պաշտպանել Ադրբեջանի շահերը։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնական Լոնդոնն իր քվեարկությամբ խափանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախի վերաբերյալ միասնական հայտարարության ընդունումը:
Պետք է նշել, որ անհիմն չեն նաեւ բավականին տարածում գտած այն լուրերը, որ բրիթիշ-փեթրոլյումյան այդ ծրագրի մասին տեղեկացած են եղել հայկական դիվանագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն չեն պայքարել այդ ծրագրի իրականացման դեմ, այլ իրենց գործողություններով նպաստել են այդ հակահայաստանյան պլանի իրականացմանը։
Կարծում եմ իշխանափոխությունից հետո Բիշքեկյան արձանագրության հետ կապված օդում թափառող եւ լուսաբանման կարիք ունեցող շատ հարցեր կստանան իրենց ճշգրիտ պատասխանները։
* * * * *
1996Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ: ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
88-ին սկսված արցախյան շարժումը մեր պատմության, թերեւս, ամենաժողովրդական, մաքուր ու լուսավոր էջերից է։ Շարժմանն իրենց նվիրվածությամբ ու տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ մաս էին կազմում թե՛ հեռավոր գյուղում իր տնամերձը մշակող պարզ գյուղացին, թե՛ պատերազմի դաշտում մահապարտի կեցվածքով Արցախն ազատագրող հերոսը, թե՛ մտավորական սերուցքը եւ, նույնի՛սկ, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչը։ Հիշենք թեկուզ ոչ անհայտ Սվո Ռաֆին (Ռաֆայել Բաղդասարյան), ով, ապրելով արտերկրում, շարժման ծանր օրերին Հայաստանին օգնում էր շատ հարցերով, իսկ ցուրտ ու անլույս տարիներին՝ նաեւ վառելանյութով…
Այո՛, Ադրբեջանն ազգաբնակչության քանակով, զենքի պաշարներով (ԽՍՀՄ-ի տարածաշրջանային ռազմական բազաները մնացել էին Ադրբեջանին), հարուստ ընդերքով, աշխարհագրական դիրքով ու բնական դաշնակիցներներով՝ անհամեմատ շատ ավելի նախընտրելի վիճակում էր, քան Հայաստանը։ Բայց, համազգային համախմբվածության ու ազատագրական պայքարին անմնացորդ նվիրվածության շնորհիվ, մենք կարողացանք թշնամուն հաղթել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ միջազգային դիվանագիտական հարթակներում։
Բայց…
90-ի գարնանը քաղաքացու ազատ քվեով ընտրված ՀՀ ԳԽ-ն իր պրոֆեսիոնալիզմով, ժողովրդի մոտ ունեցած վստահությամբ ու տված խոստումների իրականացմամբ, օրենսդրական մշակույթին տիրապետելու չափորոշիչներով, ընդունած կարեւորագույն փաստաթղթերով՝ մասնավորապես ՀՀ Հռչակագրով ու նախաձեռնողական դիվանագիտությամբ, այդպես էլ անհասանելի մնաց մյուս բոլոր գումարումների խորհրդարանների համար։ Կարծում եմ անիմաստ եւ ծիծաղելի կլինի այսօրվա գործող ԱԺ-ն համեմատել այդ ԳԽ-ի հետ։
ԳԽ-ն նախապատրաստեց եւ 91-ի աշնանն անցկացրեց նաեւ նախագահական առաջին ընտրությունը, ինչը նույնպես անցավ քաղաքացու քվեի ազատ կամաարտահայտությամբ։
Բայց, ցավոք, հետագայում թե՛ Սահմանադրական հանրաքվեն, թե՛ ԱԺ եւ հատկապես՝ 96-ի նախագահական ընտրություններն անցկացվեցին բացահայտ ընտրակեղծիքներով, որոնք լրջորեն հարվածեցին պետության միջազգային հեղինակությանը, իսկ ներքաղաքական կյանքում՝ պատճառ դարձան քաղաքական դաշտի բեւեռացման ու ագրեսիվ անհանդուրժողականության։ Ինչպես Բիշքեկյան արձանագրության դեպքում, այնպես էլ հատկապես 96-ի նախագահական ընտրությունները թիկուքից հարված էին քաղաքացու քվեով իշխանություն ձեւավորելու ինստիտուտին ու Հայաստանի ժողովրդավարության ապագային։ Օրվա իշխանությունների կողմից ընտրությունների բացահայտ կեղծումը նախադեպային դարձավ գրեթե մյուս բոլոր համապետական ընտրությունների համար։ Տարբերությունը ընդանենը կեղծելու տոկոսային հարաբերակցության մեջ էր։ Եվրոպական կառույցներն առաջին անգամ բացահայտ քննադատեցին մինչ այդ տարածաշրջանում համեմատաբար ժողովրդավարական համարում ունեցող մեր պետությանը։ Նույնիսկ Հեյդար Ալիեւը Լիսաբոնյան գագաթնաժողովում (96-ի դեկտեմբերի 3), վկայակոչելով միջազգային կառույցների կողմից նախագահական ընտրություններին տրված բացասական գնահատականները, փորձեց շահարկել այն՝ կապելով Արցախում տեղի ունեցող զարգացումներում Հայաստանի դերակատարության հետ։
Բանակի հեղինակությանը, եւ, ընդհանրապես,պետության ողնաշարին լուրջ հարված էր պատերազմի դաշտում հերոսական ստորագրություն թողած կառույցին ներքաղաքական զարգացումների մեջ ներքաշելը։ Այդպիսով օրվա իշխանությունները բանակը դարձրեցին ընտրակեղծարարություն եւ զոռբայություն ապահովող հիմնական գործիքներից մեկը, եւ հասարակության շրջանում բարձր համարում ունեցող բանակի հեղինակությունը յուրաքանչյուր նոր ընտրությունից հետո սկսվեց շարունակաբար ընկնել։
Անուրանալի է՝ Վազգեն Սարգսյանը մահապարտին հատուկ նվիրվածությամբ էր նետվել ազգային-ազատագրական պայքարի մեջ, դառնալով ազատամարտի խորհրդանիշներից մեկը։ Անշրջելի է Հայոց բանակի ստեղծման եւ կայացման գործում Վազգենի դերը։ Բայց ինքը կարող էր թույլ չտալ, որ բանակին եւ անձամբ իրեն ներքաշեն ներքաղաքական լաբիրինթի՝ հատկապես ընտրությունները կեղծելու գործընթացների մեջ։ Դա իր եւ օրվա քաղաքական իշխանության կոպտագույն սխալն էր, ինչը բավական թանկ նստեց պետության հետագա զարգացման վրա։
Նախագահական կեղծված ընտրություններից հետո Բաղրամյան փողոցը լցված էր բազմահազարանոց ցուցարարներով։ Պահանջում էինք կամ ընտրությունների արդյուքների վերահաշվարկ, կամ՝ նոր ընտրությունների անցկացում։ Օրվա իշխանությունների պահվածքը բացահայտ ագրեսիվ ու մերժողական էր։ Նրանք հասկանում էին, որ երկրորդ փուլի կամ նոր ընտրությունների դեպքում հաղթելու է ընդդիմության միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Ցավոք, մեր կողմից հանրահավաքի ընթացքում ոչ բոլոր հնարավոր զարգացումները հաշվարկելու պատճառով միտինգի մասնակիցներն ենթակվեցին սադրանքի եւ ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ գտնվում էր ԿԸՀ-ը։ Տպավորությունն այպիսին էր, թե ուժային կառույցները նախապես տեղյակ էին եւ սպասում էին նման զարգացումների։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ սկսեցին բացահայտ բռնութուններ։ Բազմաթիվ քաղաքացիների հետ միասին, նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներով հայտնվեցինք ՀՀ Ազգային անվտանգության նախարարության նկուղներում, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 26-ի գիշերը ԱԺ-ում պատգամավոր Սեյրան Ավագյանին եւ ինձ Վազգեն Սարգսյանի հրահանգով թիկնապահները ձեռբակալեցին եւ, կապելով մեր աչքերը, տարան անհայտ ուղղությամբ։ Մինչեւ լուսադեմ պահեցին մի խոնավ նկուղում, որտեղ մեզ հսկում էին դիմակավորված զինվորականներ։ Առավոտյան տարան Անվտանգություն նախարարություն, բայց այդպես էլ մեզ չհաջողվեց ճշտել, թե մինչեւ այդտեղ բերելը որտեղ էին մեզ փակել։ Ակնհայտ էր, որ անօրինական էր Վազգեն Սարգսյանի կողմից մեզ ձերբակալելը, ինչն այդպես էլ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ գնահատականի չարժանացավ։ Հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստում մեզ, մի քանի պատգամավորների հետ միասին, զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով կալանավորեցին։
Երբ միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունների ճնշման տակ դուրս եկանք կալանավայրերից, ինձ համար պարզ դարձավ, որ պետական գրեթե բոլոր՝ մասնավորապես ԱԺ-ն, ուժային եւ դատա-իրավական ոլորտի բոլոր կառույցները, իրենց ղեկավարների հետ միասին, գործում էին Վազգեն Սարգսյանի ենթակայության տակ։ Եւ այդ կարգավիճակը բավական երկար ձգվեց, ինչը հասցրեց 98-ի փետրվարյան իշխանափոխության։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր ոչ այնքան Արցախի հարցի հետ կապված իր հրաժարականի դիմումում նշված քաղաքական հիմնավորումներով, որքան նախագահական կեղծված ընտրությունների պատճառով հասարակության շրջանում իր հեղինակության զգալի անկումով։ Եթե չկեղծվեին ընտրությունները եւ Տեր-Պետրոսյանը ունենար 91-ի նախագահական ընտրությունների լիգիտիմության սահմանը, համոզված եմ, որ նա հրաժարական չէր տա։ Միջազգային կառույցներն ու պետությունների ղեկավարները նույնպես տեսնում էին, որ պետության ներսում դրության տերը Վազգեն Սարգսյանն է եւ որպես գործընկեր-պարտնյորի՝ հիմնականում նրա հետ էին քննարկում իրենց հետաքրքրող հարցերը։
Իսկ այդ շրջանում արդեն բավականին լուրջ հիմնավորվել էր «պոլի փեդ լինի՝ միայն ՀՀՇ լինի»՝ իշխանական հատնի կարգախոսը։ Եւ երբ այն համադրվեց «եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի՝ նրան իշխանություն տվող չկա»՝ ոչ անհայտ կարգախոսի հետ, ամեն բան ժամանակի ու տարածության մեջ իր «տեղն» ընկավ։
Այդ պահից հիմնավորապես գցվեցին այն հրեշածին ծննդատան հիմքերը, որտեղ պետք է սաղմնավորվեր եւ լույս աշխարհ գար ծնողներին պատերազմի գոտում թողած եւ Զինված ուժերում ծառայությունից խուսափած ազգակործան պատուհասը։
Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է՝ «…Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»։
Կարծում եմ, որ այս խոսքերն ասված են մեր պատմության գրեթե բոլոր ժամանակների համար։
* * * * *
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏԵՒԱՆՔ Է, ՈՉ՝ ՊԱՏՃԱՌ
Նախագահական կեղծված ընտրություններից հետո անվերահսկելի էին դարձել բանակի ղեկավարության եւ Երկրապահ կառույցի վարքագիծը։ Արդյունքում, օգտվելով ստեղծված իրավիճակից, ԱԺ-ում Երկրապահը դարձավ քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։
ԱԺ-ի երկրապահացումը նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական կոնյուկտուրայով ձեւավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։
98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։
Խորհրդարանի եւ, ընդհանրապես, պետական ինիստուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։
Օրվա իշխանությունները, օգտվելով պատուհասի՝ իշխանության հասնելու համար որեւէ սրբության առաջ կանգ չառնելու որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ նաեւ ներիշխանանական խնդիրները լուծելիս։ Հայտնի փաստ է, որ նրա չտես, ագահ, փողին անմնացորդ նվիրյալի եւ պատվերներ կատարելու անբարո հատկանիշներից օգտվելով, տարբեր միջոցներով նրան կաշառում էին՝ ընդհուպ մինչեւ ամսական «նալոգ»… Այդ մասին կան նաեւ, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նա կարողանում էր նաեւ բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ՝ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով, իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները պարարտ հող ստեղծեցին՝ ազգակործան սինլքորի կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին։ Եւ ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի լույս աշխարհ գալը պայմանավորել դրսի ուժերով։
Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւանք է, ոչ՝ պատճառ։ Հավատացեք՝ մենք, մեր հավաքական կերպարն է ծնել նրան… Օրվա իշխանությունների կողմից կառուցած ծննդատանն է սաղմնավորվել եւ լույս աշխարհ եկել նա։ Եւ, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, այսօր էլ շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլներ լույս աշխարհ չգալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ ծնարանը։ Իսկ դրա համար՝ նախ պետք է վերացնել այդպիսիներին ծնող պատճառները։
Բայց մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր չպետք է լինեին ընդդիմադիր դաշտում, այլ իրենց թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին եւ դուրս գային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրենց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք այսօր էլ շարունակում են ապահովել այդ ծննդատան քաղաքական դիզայնը։
Հաճախ եմ իմ վերլուծություններում անդրադարձել այս ազգակործանին ծնող պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխանի չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ սկսած իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձեւավորումից, Սահմանադրության կոպիտ խախտումներով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելուց՝ մինչեւ երրորդ անգամ պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանին նշանակվելը՝ ինչն առիթ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելուն», այլեւ հայկական երկու պետությունների ճակատագիրը զոհասեղանին դնելուն։
Արդյունքում՝ Արցախի հարցը արդեն լուծված է, Հայաստանինն՝ ընթացքի մեջ է։
Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք պրոֆեսիոնալ ռուպոր բռնողների միջոցով սկսեցին զրպարտել եւ վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ այդ զառանցանքներից մեկը՝ Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը։ Նպատակը հստակ է՝ զրպարտություններով ու ամենաստոր ձեւերով պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են բացահայտել պետությանն ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, ինչը չի բխում ոմանց շահերից։
Անշուշտ, սխալվելը մարդու բնական իրավունքներից է, առավել եւս, որ օրվա իշխանությունների նկատմամբ հասարակության զգալի հատվածի ընդվզումն ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ նախիրի մեջից ժողովուրդը էշի ճակատը պաչեց, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին ուղորդեցին այդ տարածք օրվա իշխանությունները, ովքեր, ի ցույց ժողովրդի, հենց իրենց գործողություններով նախօրոք պաչեցին ազգադավի ճակատը։ Բայց, երբ վերախմբագրվելու եւ ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։
Այո՛, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եւ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը եւ մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնասպանության ճանապարհով։ Եւ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։
Հ.Գ. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ»։
Պարույր Սեւակ, «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն»

Նմանատիպ նյութեր
4261 դիտում
21:37 04-09-2024
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում․ Ռուբեն Հակոբյան
3960 դիտում
22:33 08-09-2024
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 2. Ռուբեն Հակոբյան
871 դիտում
19:27 13-09-2024
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն Հակոբյան
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը