211652_close_icon
views-count832 դիտում article-date 19:00 23-09-2024

Հարիսը նախընտրական արշավի վրա օրական 5 միլիոն դոլար ավելի է ծախսում, քան Թրամփը. Bloomberg

Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի քարոզարշավն ամեն օր 5 միլիոն դոլարով ավելի է ծախսում, քան ընտրություններում նրա հիմնական մրցակից հանրապետական ​​Դոնալդ Թրամփի քարոզարշավը, հաղորդում է Bloomberg-ը։

Դրա տվյալներով՝ օգոստոսին Հարրիսը ծախսել է «օրական միջինը 7,5 միլիոն դոլար՝ Թրամփի 2,6 միլիոն դոլարի դիմաց»։

Ուոլ Սթրիթի և Սիլիկոնյան հովտի դոնորների նվիրատվությունները թույլ են տվել դեմոկրատ թեկնածուին «հարձակման գնալ Թրամփի դեմ», ասվում է հրատարակության մեջ: ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հարիսը նախընտրական արշավ է մտել սեպտեմբերին՝ 404 միլիոն դոլարով, իսկ Թրամփը՝ 295 միլիոն դոլարով։

Նմանատիպ նյութեր