211652_close_icon
views-count1188 դիտում article-date 13:21 15-09-2014

«Իսլամական պետություն»-ը նավթի վաճառքից օրական վաստակում է ավելի քան 3 միլիոն դոլար

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Սիրիայում ու Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նավթի վաճառքից օրական վաստակում է ավելի քան 3 միլիոն դոլար: Սա նրան վերածում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպության: Այս մասին վկայել են ամերիկյան հետախուզության տվյալները: Հաղորդվում է, որ այժմ Սիրիայում ու Իրաքում զինյալների վերահսկողությակ տակ է գտնվում 11 նավթահանք: Դրանցում արդյունահանվող նավթն ավտոցիստեռններով հասցվում է Հորդանանի, Թուրքիայի ու Իրաքի «սև շուկաներ»: Նշվում , որ զինյալները մեկ բարել նավթը վաճառում են 25-60 դոլարով, մինչդեռ «սև ոսկու» շուկայական գինը կազմում է մեկ բարելի համար ավելի քան 100 դոլար:

Նմանատիպ նյութեր