211652_close_icon
views-count30461 դիտում article-date 18:04 24-09-2024

Կոտայքի մարզում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի առաջին փուլը, որի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովում էին մարզի պարեկները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային 10 կմ-ոց հեծանվավազքի մրցաշարի առաջին փուլը, որի մասնակցում էին Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների և վարժարանների   10-12  դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 1 տղա և 1 աղջիկ։ Մրցաշարն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային  և հանրապետական։ 

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարի մասնակիցների անվտանգությունը ապահովում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի և դասակի հարամանատարի տեղակալ Մխիթար Սարգսյանի գլխավորությամբ։

Հեծանվորդներին ուղեկցում էին նույն դասակի պարեկներ Անուշավան Բաղդասարյանը և Մելիք Սաքեյանը։
Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Տեղում հերթապահում էին նաև «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների ուսուցիչները և ծնողները ասում էին․

«Տեսնելով պարեկների ու ոստիկանների այսչափ հոգատարությունը, վստահ ենք, որ մրցաշարը կանցնի առանց խնդիրների։ Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով մեկը դիմացից է գնում, մի քանիսը՝ հետևից, մի քանիսը փակել են խաչմերուկները, որը խոսում է նրանց պատասխանատու վերաբերմունքի մասին՝ իրենց ստանձնած գործին»:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր