50675 դիտում
23:10 24-09-2024
Արաբկիրի ոստիկաններն ու ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի ծառայողները իրականացրել են «Աղաս, բերդում քրեական օրենսգիրքը տանք ձեռդ՝ խաղաս» օպերացիան. հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողը.նրա եղբորը Արաբկիրի ոստիկանները բռնել էին օրեր առաջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Ստեփանավանի բաժանմունքի ծառայողների հետ, Լոռու մարզում իրականացրել են «Աղաս, բերդում քրեական օրենսգիրքը տանք ձեռդ՝ խաղաս» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժանմունքում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Աղասի Ա.-ն հնարավոր է՝ թաքնվում է Լոռու մարզի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի տներից մեկում։
Լոռու մարզ է մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ապա ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի իրենց գործընկերների հետ մեկնում են Լեջան բնակավայր, որտեղ էլ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Հայտնաբերվում է Աղասի Ա.-ն, ով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր եղբոր հետ Երևանում 31-ամյա տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ։
Նրա եղբորը նույնպես օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել էին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էին Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։
Վերջիններս կասկածվում էին սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։
Այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել էր, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկվում էին օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, ապա Արաբկիրի ոստիկաններին էին միացել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի էր ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել էր հիվանդանոց։
Օպերատիվ տեղեկություններով պարզվել էր, որ նրա հետ վիճաբանել էին Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+