1120 դիտում
10:17 25-09-2024
ԱՄՆ-ից՝ Սպիտակի ԲԿ․ հեղինակավոր ակնաբույժները այցելել են մարզային ակնաբուժական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպիտակի բժշկական կենտրոն այցելել են ԱՄՆ-ում հայտնի և հեղինակավոր ակնաբույժներ Ջոն Հովանեսյանը և Ռիչարդ Հիլլը։ Գործընկերներին ջերմ դիմավորել են բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը և Սպիտակի ակնաբուժական կենտրոնի ղեկավար Նաիրա Սարդարյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա այցի ժամանակ Ռիչարդ Հիլլը խոստացել էր նվիրել իր վիրաբուժական գործիքների ամբողջական հավաքածուն, և ահա մեկ տարի անց պատվավոր հյուրերը կրկին Սպիտակի ակնաբուժական կենտրոնում են՝ նպատակով հանդիպել Հայաստանի իրենց գործընկերներին և փոխանցել խոստացված նվերները։
Հյուրերը շրջել են բաժանմունքով, ծանոթացել մատուցվող ծառայություններին և տեխնիկական հագեցվածությանը։
Նաիրա Սարդարյանի հետ միասին ԱՄՆ-ից այցելած բժիշկները զննել են նաև բուժառուներին, այնուհետև քննարկել հետագա համագործակցության ուղիները և բարեկամական կապերը։
Հեղինակավոր բժիշկները կրկին բարձր են գնահատել ռեգիոնալ ակնաբուժական կենտրոնի աշխատանքը, շեշտելով, որ կենտրոնում մատուցվող ծառայությունները լիարժեք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին։
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար, ընդգծելով, որ բժշկական կենտրոնի կողմից արվում է հնարավորը՝ ազգաբնակչությանը մատուցելու որակյալ եւ բարձրորակ բուժօգնություն։
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
20:14 01-02-2023
Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
634 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
748 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված