37852 դիտում
09:33 27-12-2023
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «ՊԵՆԵՏԵՔՍ» ՍՊԸ-ի ավտոմեքենան մի քանի ավտոմեքենաների ջարդ է արել ու դեպքի վայրից դիմել փախուստի․ կա վիրավոր․ համայնքային ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են փախուստի դիմած կասկածյալին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մխչյան գյուղի Կենտրոնական փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան բախվել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովսեփյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային, ապա հարվածել մայթեզրին կայանված` Արարատի մարզի բնակիչներ 36-ամյա Գևորգ Գևորգյանի Opel Vectra մակնիշի, 31-ամյա Հակոբ Թարվերդյանի կողմից կայանված BMW մակնիշի և 27-ամյա Սարգիս Մովսիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գ․ Հովսեփյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գևորգ Մանուկյանը։
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաներին բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Խաչատրյանը՝ իր կողմից վարած Ford Ranger մակնիշի 200 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայով։
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են նաև նրան, ով խոստովանել է կատարված արարքը, ինչից հետո նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ford Ranger-ը հաշվառված է Երևանում գրանցված «ՊԵՆԵՏԵՔՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+