211652_close_icon
views-count1351 դիտում article-date 19:51 26-09-2024

Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել, ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ցուցաբերված մեծ վստահության համար»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր