20819 դիտում
22:32 28-09-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում՝ Ուջանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան որը բարձված է եղել տուֆ քարով, գլխիվայր շրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գրիգորյանն ու պարեկ Արթուր Ալեքսանյանը:
Վթարի հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ:
Այս պահին քաղաքացիները, վարորդն ու նրա համագյուղացիները քարերը հեռացնում են ճանապարհից:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+