20020 դիտում
10:36 20-11-2022
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «06»-ն ու տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ա-ն բժշկական օգնություն ստանալով՝ տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում են եղել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է բախման հետևանքով Զիլը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+