32847 դիտում
22:35 30-09-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2106»-ը հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ արջը վնասվածքներ է ստացել․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու այս պահին էլ չի կարողանում տեղաշարժվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Շաղոյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չաթոյանն ու Արթուր Վարդանյանը սահմանազատել են տարածքը և իրականացնում են հերթապահություն։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+