211652_close_icon
views-count40144 դիտում article-date 12:33 02-10-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդի և ուղևորի, ով նրա կինն է, կյանքերին վտանգ չի սպառնում. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ Աղավնի Մ.-ն, ում տարիքը ճշտվում է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ լրացուցիչ հետազոտություն անցնելուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։ Նրա կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝ վարորդի, վտանգ չի սպառնում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ու կրտսեր պարեկ Փայլակ Գրիգորյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և ավագ քննիչ Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր