29790 դիտում
15:37 22-09-2024
Ավտովթար՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գայանե Ա.-ն՝ Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարություն Գևորգյանն ու Արմեն Մինասյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ մխրճվեր ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ ու այն ավելի ծանր հետևանքներ ունենար։
Հիվանդանոցներից էլ հայտնել են, որ վիրավորների կյանքի վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+