211652_close_icon
views-count31938 դիտում article-date 16:29 02-10-2024

Գողության դեպք՝ Երևանում․ թալանել են շենքի բակում կայանված՝ դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 52-ամյա Վահագն Թ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իր դստեր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Ռիմա Թ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը, ռադիատորի ցանցը, ջրահովացման համակարգի դետալը և ռադիատորը՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Թ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր