39469 դիտում
17:24 02-10-2024
Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են՝ որտեղից է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտը գնել գազի «բալոնչիկը». ժամեր անց էլ մի քանի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում «բալոնչիկից» հազ առաջացնող հատուկ նյութ էր բաց թողել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ տաք հետքերով ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետ Արտակ Թազայանի և բաժանմունքի ավագ տեսուչ Լյուդվիգ Գևորգյանի գլխավորությամբ, հայտնաբերել են, թե որտեղից է աշակերտը գնել «բալոնչիկը»։
Պարզվել է, որ դա արցունքաբեր գազի բալոն է, որը մեկ օր առաջ՝ երեկոյան, դպրոցի սանը գնել է Բարեկամության մետրոյի անցումի տակ գտնվող ԱՁ-ներից մեկից, որտեղ երեխային են «բալոնչիկը» վաճառել, իսկ վաճառողին, ով Նարեկ Պ-ն է, ոստիկանները հայտնաբերել են ու պարզվել է, որ նրա մոտ շատ վատ բնավորություն է ձևավորվել, անչափահասներին նա վաճառում է անգամ դանակ, կռփազենք, գազի «բալոնչիկներ», շատ դեպքերում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, առանց ՀԴՄ-ի։
Եթե Կենտրոնի ոստիկանները՝ բաժնի պետի և անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերեցին վաճառողին, ապա այստեղ իր անելիքը պետք է ունենա նաև ՊԵԿ-ը, որը պետք է պարզի, թե ինչու է նշված ԱՁ-ն առանց ՀԴՄ-ի վաճառք իրականացնում և ինչու նաև անչափահասների։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկվա միջադեպից ժամեր անց մոտ 7-ից ավելի երեխաներ, իրենց ծնողների ուղեկցությամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ, քանի որ նրանց ինքնազգացողությունը տանը վատացել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում «բալոնչիկից» հազ առաջացնող հատուկ նյութ էր բաց թողել:
Դպրոց էր ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Ահազանգով դպրոց էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզները։
Դպրոցի տարածքում իրականացվել էին օդի կոնցենտրացիայի չափումներ՝ օդի մեջ վտանգավոր նյութեր չէին հայտնաբերվել, որի վերաբերյալ տեղեկացվել էր դպրոցի տնօրինությանը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
45549 դիտում
18:08 07-04-2020
Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է